Տարածաշրջան
Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի դեսպանը
Երկուշաբթի, փետրվարի 6-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցավ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը:
«Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրեց, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները»: