«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է

Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է

Հայկական պատվիրակության ջանքերով տապալվել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի (Հայկական ատոմային էլեկտրակայան) փակման հարցը դնելու փորձերը, դեկտեմբերի 8-ին  Ֆեյսբուքյան  իր էջում գրել  է  Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը.

 «Այսօր մեկնարկեցին Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, եւ արդեն իսկ ունենք կարեւոր հաջողություններ։

Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաեւ մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱլԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին։

Հաջորդ կարեւոր հաջողությունն արձանագրվեց քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված մեր բոլոր 7 առաջարկներն ընդունվեցին։
Որոշ փոփոխություններով ընդունվեց նաեւ մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձեւի աշխատանքների համար։

Այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է։

Տնտեսական հանձնաժողովում եւս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաեւ միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձեւի հիմնական թեմա։

Սոցիալական հանձնաժողովում եւս կարեւոր հաջողություն արձանագրեցինք, պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։

Այսօր այսքանը, վաղը կգումարվի արդեն Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը, բացառիկ կարեւորություն է, երբ ներկայացնում ես լեգիտիմ ընտրություններով ձեւավորված կառավարող ուժ, նման հարթակներում շատ ավելի ուժեղ ու հիմնավոր է հնչում լեգիտիմության ու վստահության այս դիրքից ներկայացված պահանջները»։