Եվրոպահայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը (տեսանյութ)
Եվրոպայում բնակվող հայերն այսօր Stop Genacide պահանջով փակել էին Ֆրանսիա–Բելգիա միջպետական ավտոճանապարհը։
Շուրջ մեկ ժամ տևած ակցիան ամբողջովին կաթվածահար է արել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը` երկու ուղղություններով։
Հայերն իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհի կենտրոնում և Արցախի անկախության ճանաչումը պահանջող պաստառնելով ու Հայաստանի և Արցախի դրոշներով դուրս եկել ավտոմեքենաներից։
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին Stop Genocide (Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը), Artsakh is Armenia (Արցախը Հայաստան է), Erdoghan terrorist (Էրդողանն ահաբեկիչ է): Նրանք նաև պաստառների վրա լուսանկարներով ներկայացրել էին Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական բանակի իրականացրած բարբարոսություններն ու դրանց հետևանքները։