«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ

Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ

Եվրոպական դատարանը բավարարել է հայ գերիների ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի դիմուներն ու որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ, տեղեկացնում է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք։

Հիշեցնենք, որ մինչ օրս պաշտոնական վերջնական տվյալներ չկան Ադրբեջանում հայտնված հայ գերիների, հայկական կողմի զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թվի վերաբերյալ։