Facebook-ն արգելափակել է Մարգարիտա Սիմոնյանի նախագծի ֆեյսբուքյան էջը
«Ֆեյսբուքն արգելափակել է միլիարդավոր դիտումներ ունեցող մեր նախագծերը», – գրել է RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում։
RT-ի հայտարարությունում այդ գործողությունները որակվել են որպես Պետդեպարտամենտի գրաքննություն։
«RT–ն Facebook–ում նախագիծ ունի` In the Now։ Այն պատրաստում է մեր հաղորդավարուհի Անիսա Նաուեյը։ In the Now–ն ու դրա օժանդակ նախագծերի տեսանյութերն ավելի քան 2,5 միլիարդ դիտում ունեն։ Մեծ տարածում ունեցող նախագիծ է։ Ռուսաստանում արգելված Marshall Fund նատօ-ական ընկերության հուշումից հետո CNN–ը սկսել է զբաղվել In the Now–ի էջերով։ Նրանք Facebook են զանգահարել ու այնպիսի բան են ասել, որ Ցուկերբերգի մարդիկ պարզապես արգելափակել են նախագծի էջերը «Կրեմլի հետ կապերը» թաքցնելու համար», – նշվում է RT–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից Մարգարիտա Սիմոնյանի ռուսական RT հեռուստաալիքը շրջանառում է իր «լրագրողական հետաքննությունը», որում կեղծ փաստերով անդրադարձել են Երևանում նոյեմբերի 7-11-ը անցկացված CampCamp2018 միջազգային սեմինարին։ Այս սեմինարին են անդրադարձել նաև ռուսական առաջատար պետական հեռուստաալիքները։ Կեղծիքների վրա հիմնված հրապարակումներում և ելույթներում փորձ է արվում հիմնավորել, որ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանի միջոցով «գունավոր հեղափոխություններ» անել Ռուսաստանում և Բելառուսում:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ