Աշխարհ
Ֆրանսիան կոչ է արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարին կից պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ), հայտնել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ԵՄ-ի կողմից միջոցների ձեռնարկումը Թուրքիայի դեմ, գրում է Ermenihaber.am-ը:
Ռիստերը նշել է, որ ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը:
«Պետք է նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում»,– ասել նա ու հավելել, որ ԵՄ–ի շահերն ու արժեքները պաշտպանելու համար պետք է ուժերի հավասարակշռությունը ամրապնդող որոշումներ ընդունել։
Թուրքական լրատվամիջոցները Ռիստերի հայտարարությունները համարել են սկանդալային։