Գագիկ Քամալյան. «Նիկոլի ոչ ճիշտ հաշվարկած քայլը այսօր բանեցվում է նրա դեմ»
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից, նրան համարելով ընտրակեղծիքներից տուժած քաղաքական գործիչ։
Սա ոմանք ընդունեցին իբրև շատ լուրջ քայլ՝ պետությունը կառավարող անձի կողմից, ինչը եթե չխորանանք մանրամասների մեջ, իհարկե բավականին ողջունելի քայլ էր։
Բայց ամեն դեպքում քաղաքականության մեջ մանրամասները շատ հաճախակի կարևոր նշանակություն ունեն, որովհետև դրանք կարող են փոխել ցանկացած գործընթացի տրամաբանությունն ու էությունը։
Հիմա եկեք խոսենք Վազգեն Մանուկյանի հետ կապված մանրամասների մասին, և հասկանանք, թե ինչու՞ չէր կարելի նման սպեցիֆիկայով գործիչից խնդրել ներողություն։
Առաջին ամենակարևոր հանգամանքը այն է, որ Վազգեն Մանուկյանը հավատավոր դեմոկրատ չէ, որովհետև հետագայում նա պաշտպանել է 1996ի ընտրություններից շատ ավելի կեղծված ընտրություններ, իսկ 2008թվականի մարտի 1-ից հետո չի տվել այդ ամենին քաղաքական գնահատակ, և հակառակ այդ ամենին, նա 150- քաղբանտարկյալների առկայությամբ դարձել է հանրային խորհրդի նախագահ, ոչ մի քայլ չձեռնարկելով այդ հակապետական ու հակամարդկային իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ոչ մի անգամ ի պաշտոնե հետևողականորեն չի այցելել Մարտ 1 ոճրագործությանը զոհ գնացածներին, որովհետև անկախ քաղաքական դիրքորոշումից, այդ մարդիկ եղել են հանրության մի մասնիկը։ Սա ցցուց օրինակ է, որը ամբողջովին ցույց է տալիս այս մարդու հակահասարակական էությունը։
Երկրոդ հանգամանքը, դա Վազգեն Մանուկյանի քաղաքական գործնեության նարցիստական պատկերացումներն են, երբ ցանկացած գործընթաց պայմանավորում է սեփական անցյալից կուտակված համակրություններով ու հակակրություններով։ Երբ քաղաքական գործիչը չի կարողանում դուրս գալ սեփական հաջողությունների ու ձախողումների շղթայից, ապա նա կամաց-կամաց մարդկայնորեն էլ է դեգրադացվելու։
Երրոդ հանգամանքը արդեն կապված Փաշինայի հետ։ Այս պնդումս միգուցե մի փոքր բարոյագիտական հարթության մեջ կլինի, բայց պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլով բարոյական չգտնվեց 2007-11 թվականների համաժողովրդական շարժման հանդեպ, երբ նա այդ շարժման հիմնական բանախոսներից մեկն էր, և մշտապես իմ նման հասարակ ցուցարարին համոզում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարկեշտ քաղաքական գործիչ է, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ ինչ-որ մի պահի Նիկոլի սուբյեկտիվ ընկալումներում 1996 թվականի իրադարձությունները միանշանակ չեն եղել։ Սա շատ կարևոր է, որովհետև չի կարելի պահի ազդեցության տակ շրջել այն դույլը, որը դու անձնուրաց պայքարի միջոցով ես լցրել։
Նիկոլը պետք է հասկանար, որ անկախ ստեղծված իրավիճակից, ոչինչ չի փոխվել քաղաքական դաշտի դասավորություններում։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, այդ նույն մարդիկ գտնվում են Ռոբերտի ու Սերժի ղեկավարած ճամբարում, իսկ այն մարդիկ, որոնք պայքարել են իր հետ միասին, այսօր էլ անձնուրացաբար կռիվ են տալիս նույն նպատակների համար...
Այս մասին չէի ուզում խոսել, բայց քանի որ Նիկոլի ոչ ճիշտ հաշվարկած քայլը այսօր բանեցվում է նրա դեմ, ուրեմն պետք է արձագանքել ու օգնել նրան, որ հետագայում չհայտնվի նման մոլորությունների մեջ, որովհետև քաղաքականության մեջ միշտ չէ, որ հնարավոր է լինում սխալները ուղղել։