Պաշտոնական
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ-ի նախագահ
Այսօր Ազգային ժոովում տեղի ունեցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը։
ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետը Ազգային ժողովում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով այսօր խորհդրարանում հանդես եկավ ծրագրային ելույթով, պատասխանեց պատգամավորների հարցերին։ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում հաստատվեց կողմ 85, 20 դեմ 20 ձայների հարաբերակցությամբ։