Պաշտոնական
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում
ՀՀ Ազգային ժողովը Գեղամ Գևորգյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 95 կողմ, 26 դեմ»,- ասաց Հովակիմյանը:
ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: