«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գերիների վերադարձի հարցում որևէ համաձայնության մասին չի հաղորդվել

Գերիների վերադարձի հարցում որևէ համաձայնության մասին չի հաղորդվել

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է երեկ Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ կողմերի միջև ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ կողմերը միմյանց ներկայացրել ու հստակեցրել են իրենց պահանջները։
«Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ։ Հաջոդ հարցը վերաբերում է ավտոմոբիլային մայրուղիներին և դրանց ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են՝ հաղորդակցությունը բարելավվելու համար։ Նրանք (Փաշինյանն ու Ալիևը) հստակեցրել են այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթցքում», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Շառլ Միշելը չի հստակեցրել՝ երբ է երկաթուղային կապը գործարկվելու: Ավելի վաղ՝ հունիսին, Ալիևը նախապայման էր դրել, թե բոլոր ճանապարհները`երկաթուղայինն ու ավտոմոբիլայինը, պետք է բացվեն միաժամանակ։ Եվրոպական կողմը չի նշում՝ արդյոք Բաքուն պատրաստ է հրաժարվել այս նախապայմանից։ Փոխարենը Միշելը մի քանի անգամ ընդգծել է՝ կարևոր է, որ կողմերը պատրաստ են և սկսել են միմյանց հետ ուղիղ հաղորդակցվել։

Միշելը կոչ է արել Երևանին և Բաքվին բարեխղճորեն աշխատել սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ
Չնայած Երևանի հորդորներին, թե միջազգային համայնքը պետք է հասցեական դատապարտի ադրբեջանական ուժերի ներխուժումը Հայաստանի տարածք, նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ:

«Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է», - ասվում է հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, նշվում է նաև, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն խորհրդատվական խումբ կհատկացնի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին: Ընդ որում, խոսելով հանձնառության մասին, Շառլ Միշելն ընդգծում էր, որ Եվրամիությունն ուզում է ոչ թե միանձնյա դեր ստանձնել, այլ՝ աշխատել մյուս գործընկերների, այդ թվում՝ Մինսկի խմբի հետ։

«Մենք նաև պատրաստ ենք միասնաբար աջակցել այլ դերակատարների բոլոր դրական ջանքերին: Մենք մշտապես աջակցել ենք Մինսկի խմբին և աջակցում ենք բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են՝ կայունության և անվտանգության անմրապնդման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար», - հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Մարդասիրական հարցերի, այդ թվում՝ գերիների ազատ արձակման մասով երեկվա բանակցություններից հետո որևէ համաձայնության մասին չի հաղորդվել։ Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն հորդորել է առաջ շարժվել՝ ողջունելով տասը հայ բանտարկյալների ազատ արձակելու՝ Ադրբեջանի վերջին որոշումը։ Դատելով եվրոպական կողմի հայտարարությունից՝ Հայաստանը դրա դիմաց Բաքվին է տրամադրել ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզները։

Ազատություն