Ղարաբաղի հարցով հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն կստեղծվի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ խորհրդակցություն է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի, և մենք այլևս չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության հետևանքով փախստականների թիվը տասնյակ հազարների է հասնում։
Պուտինը նշել է, որ քաղաքացիական բնակչությունը լրացուցիչ օգնության կարիք կունենա։ Կստեղծվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որը կզբաղվի փախստականների վերադարձի և ենթակառուցվածքների վերականգնման հարցով: Ռուսաստանի նախագահն արդեն ստորագրել է կենտրոնի բացման հրամանագիրը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից:
Նա հույս է հայտնել, որ կենտրոնի գործունեությանը կաջակցեն միջազգային կառույցներն ու ԱՊՀ-ն։
Ռուսական պետության ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին շարունակել իրազեկել ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ԵԱՀԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Ռուսական կողմը պայմանավորվում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն աշխատանք ծավալեն Ղարաբաղում։ Տեղեկությունն այսօր Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ անցկացվող ժողովի ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորովը։
«Այժմ կապի մեջ ենք մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով պայմանավորվում ենք, որ դրանք կարողանան իրենց գործունեությունն ապահովեն անմիջապես Լեռնային Ղարաբաղում» , - ասել է Լավորվը։
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը կապի մեջ է հումանիտար գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ։
Դրանք են` ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Բոլոր այս կառույցները ներկա են տարածաշրջանում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղում։
«Այժմ կապի մենք ենք մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով պայմանավորվում ենք, որ դրանք կարողանան իրենց գործունեությունը ծավալել անմիջապես Լեռնային Ղարաբաղում», - ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԿ-ում շատ շահագրգռված են, որ համակարգեն գործողությունները ռուս խաղաղապահների, սահմանապահների ու այն մարդկանց հետ, որոնք լուծելու են առաքելությանը վերաբերող հումանիտար խնդիրները։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ շաբաթ օրը Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի խաղաղապահների ևս 8 դիտակետ: