Գիրք նվիրելու միջազգային օրն է
Փետրվարի 14-ին նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը (International Book Giving Day), որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում:
Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլև այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին:
Էմմին նաև երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել:
Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին և կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց: