«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հակառակորդը փախուստը Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020» (տեսանյութ)

Հակառակորդը փախուստը Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020» (տեսանյութ)

Այս պահին Շուշիում մարտերի ինտենսիվությունը զգալի նվազել է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս տեղեկությունը հայտնեց ճեպազրույցի ժամանակ։

«Շուշիի ներսում, քաղաքի մոտակայքում` պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են Շուշի, բավականին սաստիկ մարտեր են եղել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում, սակայն ինտենսիվությունը զգալի նվազել է։ Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, որ մեր զորքը փառքով է ավարտելու և հաղթելու ենք»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ այսօր Բերձորում նույնպես սաստիկ մարտեր են եղել` հակառակորդը հավանաբար փորձում է այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իր ուժերին, բայց դա նրանց չի հաջողվել։

Խոսելով ընդհանուր օպերատիվ իրավիճակի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը կարելի է համարել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թույլ չտալ հակառակորդին զարգանալ որևէ ուղղությամբ։ Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։

Տեսանյութուն՝ Հակառակորդի փախուստը Բերձորի լեռներից