«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


ՀԱԿ-ը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի և վարչապետի թեկնածուի մասին (ուղիղ)

ՀԱԿ-ը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի և վարչապետի թեկնածուի մասին (ուղիղ)

«Holiday Inn» հյուրանոցի «Տուշպա» սրահում տեղ է ունենում նախատոնական միջոցառում, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի և վարչապետի թեկնածուի մասին։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև առաջիկա նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։

Լրացված.Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Այսօրվա ասուլիսին Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հենց Զուրաբյանն էլ լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Նա հավելեց՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ, Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: