«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ. ԱՆ

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ. ԱՆ

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում),
▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),
▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),
▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,
▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,
▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,
▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ     հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,
▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,
▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,
▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»,–նշված է հայտարարության մեջ։