«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հատված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հեռուստաելույթից. 1996թ.

Հատված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հեռուստաելույթից. 1996թ.

1996թ., Հատված Հայաստանի Անկախության 5-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հեռուստաելույթից.

«Ես զգում եմ պատմական իմ հայեցողութեամբ, որ մեր ամբողջ հայոց պատմութեան մեջ այս հինգ տարիները եղան մի շքեղ իրագործում, մի նոր շրջան, որը, իմ համոզումով, պատմութեան մեջ պիտի արձանագրուի ոսկեղէն տառերով: Մենք հինգ տարիներ առաջ, աւելի ճիշտ` Ղարաբաղեան շարժումից այս կողմ, մտել ենք մի նոր ճանապարհ: Մենք դուրս ենք եկել մի այնպիսի կեանքի դրութիւնից, որ սովետական կարգերի բռնատիրական իշխանութեան տարիներն էին, եօթանասուն տարիներ: Դուրս եկանք եւ ահաւասիկ այսօր ողջունում ենք մեր անկախ հանրապետութեան հինգերորդ տարեդարձը:

Ես ուզում եմ բոլորիդ հետ բաժանել իմ այս մտածումը, որ Աստծուն փառք տալուց յետոյ, մենք պարտաւոր ենք պատիւ ընծայել այն բոլոր հայ անձերին, կազմակերպութիւններին, որոնք այս շքեղ իրագործմանը մէջ ունեցան իրենց կարեւոր բաժինը: Առաջին հերթին մեր պետական ղեկավարութեանը` գլխավորութեամբ մեր սիրելի եւ նուիրեալ Նախագահին եւ բոլոր իր օգնականներին, մեր բանակին, մեր բոլոր այն հաստատութիւններին, որոնք իրենց ներդրումը կատարեցին հայրենաշինութեան գաղափարով եւ տեսիլքով»:
«Ազգ», 1996թ.