«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Դա քեզ չի փրկի

Հարութ Ուլոյան. Դա քեզ չի փրկի

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նա մեզ ազատել կամ փրկել է ղարաբաղյան «թոկից» կամ «ավանտյուրայից», դա, ինքնըստինքյան, մի բան է նշանակում, այն է՝ Ղարաբաղի հետ կատարվածում ադրբեջանական գործոնի բացառում։ Ավելի կոնկրետ, Փաշինյանը, նման հայտարարություններով, թե՛ 2020 թվականի պատերազմի, թե՛ 2023 թվականի հարձակման ու Ղարաբաղի հայաթափման պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ 

Երբ Փաշինյանը եվրոպական ամբիոններից հայտարարում է, թե խաղաղության մրցանակին հավասարապես արժանի է նաև Ալիևը, նա, իրականում, անկեղծ է։ Զարմանալու առիթ չկա։ Դա այդպես է։ Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չհարձակվեր Ղարաբաղի վրա և արցախահայությունը ստիպված չլիներ լքել իր հազարամյա հայրենիքը, ապա Փաշինյանին չէր հաջողվի մեզ «փրկել» ղարաբաղյան «թոկից»։ 

Ավելին, եթե ավելի ուղիղ ընկալենք Փաշինյանի հայտարարությունները, առավել ևս այն, թե նա հպարտ է, որ մեզ ազատել է այդ «թոկից», ապա այդ ամենից ավելի հեռուն գնացող ենթադրություններ կարող ենք անել․ օրինակ՝ այն, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ ադրբեջանական հարձակումներն իրականանան ու մենք պարտություն կրենք։ Կարող ենք նաև եզրակացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը, իրականում, ինչպես դրա նախորդ 44 օրերին, չի ցանկացել կանգնեցնել պատերազմը և հենց այդ ժամանակ էլ իր ուղեղում ունեցել է «թոկից» ձերբազատվելու հեռանկարը․․․

Իհարկե, պնդողներ կլինեն, թե այս եզրակացությունները դավադրապաշտություններ են։ Բայց, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է ընկալել Փաշինյանի այն միտքը, թե նա հպարտ է, որ մեզ ձերբազատել է ղարաբաղյան խնդրից ու փակել է այդ թեման։ Կամ, կամ։ 

Տվյալ դեպքում չենք քննարկում, թե «Ղարաբաղը հետ բերելն» իրատեսական է, թե՝ ոչ։ Փաշինյանն այդ կոնտեքստում չի, որ հպարտանում է Ղարաբաղից մեզ «փրկելով»։ Նա շատ կոնկրետ է ասում, որ Ղարաբաղն ի սկզբանե թոկ ու ավանտյուրա էր, և որ այդ պայմաններում Հայաստանը երբեք չէր կարող «ինքնիշխան» ու «անկախ» լինել։ Ավելին, նա հենց իր անունից է ասում․ հպարտ եմ, որ Ղարաբաղի թոկը կտրել եմ։ 

Եվ, այո՛, հենց այս կոնտեքստում իրավիճակը վերլուծելիս վերը նշված ենթադրությունները ոչ թե դավադրապաշտություն են, այլ մաՑեմաՑիկական ճշտություն ունեցող եզրակացություններ։

Իհարկե, պարտությունը որպես հաղթանակ ձևակերպելու ճանապարհի փուլերը պետք է հպարտությամբ ամփոփես, բայց դա քեզ չի փրկի շատ ավելի խայտառակ իրավիճակում հայտնվելու հեռանկարից։

Հարութ Ուլոյան