Հարութ Ուլոյան. Հիսուսի հետ նույնականացվելու խնդիր է լուծվում: Սա հոգեվերլուծաբանական խնդիր է
1. Ըստ էության, Հիսուսի արձանի տեղադրման վերաբերյալ Եկեղեցու բացասական եզրակացությունից հետո Կառավարության դրական գնահատականը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Եկեղեցու ներքին գործերին խառնվելու հեգնական դրսևորում, ինչը նաև Սահմանադրությամբ և պետություն-եկեղեցի օրենքով առաքելական եկեղեցուն վերապահված իրավունքի ոտնահարում է:
Եթե կառուցվող «օբյեկտը» համարվելու է Հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբատեղի, ապա այդ «օբյեկտի» վերաբերյալ բոլոր որոշումները պետք է վերապահված լինեն Եկեղեցուն:
2․ Ըստ էության, առաքելական եկեղեցու ավանդույթները ստորադասվում են ոմանց «ազգանվեր» ամբիցիաներին, PR-վելու հիվանդագին մոլուցքին, քաղաքական ֆլիրտներին ու… տարեկան 3-5-10 մլն զբոսաշրջիկների այցելության «հեռանկարին»:
3. Գոնե մի անգամ Հատիս լեռը տեսնողի համար ուղղակի զավեշտալի է պատկերացնելը, թե ինչպիսի համայնապատկեր է առաջանալու նույն լեռան գագաթին ինչ-որ շինություն, առավել ևս՝ Հիսուսի` «աշխարհի ամենաբարձր» արձանը կառուցելուց հետո: Ի դեպ, դեպի լեռան գագաթ տանող ճանապարհն արդեն իսկ փորվել է:
Հ.Գ. Բա նախապես պնդում էին, որ արձանը Կոտայքի մարզում չի լինելու:
***
Մենք գործ ունենք ո´չ կրոնապաշտության, ո´չ հիսուսապաշտության, ո´չ կռապաշտության, և ո´չ էլ, առավել ևս, հավատքի հետ:
Մենք գործ ունենք հիվանդագին փառամոլության, բիզնես նախագծի ու օրակարգ լցնելու հետ:
Առաջնայինը` Հիսուսի հետ նույնականացվելու խնդիր ա լուծվում: Սա հոգեվերլուծաբանական խնդիր ա: