«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Մայր Աթոռը ծնկի չպիտի գա դավաճանների առջև (տեսանյութ)

Հարութ Ուլոյան. Մայր Աթոռը ծնկի չպիտի գա դավաճանների առջև (տեսանյութ)

Եպիսկոպոսներ կոչված մի քանի դավադիրներն, ըստ էության, ամբողջովին վերածվել են Նիկոլի անձնական օգտագորման պիտույքների: Նրանք, այլևս, սոսկ Գարեգին Երկրորդին կամ Եկեղեցուն չէ, որ դավաճանում են, նրանք դավաճանում են հայ ժողովրդին: Նրանք ստանձնել են իրականացնել ամենապախարակելի ու կեղտոտ գործը: Նրանց վարքը Նիկոլի գործողություններից տասնապատիկ անգամ ավելի ողորմելի է:

Թե՛ քաղհասարակական խմբերը, թե՛ ժողովրդի առողջ շերտերը, թե՛, առավել ևս, հոգևորականությունը միասնաբար պետք է կասեցնեն այս եղկելի գործընթացը:

Մայր Աթոռը ծնկի չպիտի գա դավաճանների առջև:

Հարութ Ուլոյան

Նշենք՝ իշխանական մամուլը շրջանառության մեջ է դրել հանրային հնչեղություն ստացած 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը, որով կոչ է արվում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով:

 Տեղեկացնում ենք ամենքիդ. Միասնական ժամերգությունը տեղի կունենա  դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։