«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. ՔՊ ընտրողներ, դուք ստորագրելու եք այս հայտարարություններից յուրաքանչյուրի տակ

Հարութ Ուլոյան. ՔՊ ընտրողներ, դուք ստորագրելու եք այս հայտարարություններից յուրաքանչյուրի տակ

Հարութ Ուլոյան. «թՔՊ ընտրողներ ջան, դուք ստորագրելու եք այս հայտարարություններից յուրաքանչյուրի տակ»

Yana Gabelia Mantasheva

  • «Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է» (2026 թ. ապրիլի 15)
  • «Արցախի հարցն օգտագործվել է որպես թոկ ՀՀ վզին» - 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արված հայտարարություն 
  • «Պետք է ապացուցենք, որ Արցախն անվտանգության սպառնալիք չէ Ադրբեջանի համար» - 2019 թվականի սեպտեմբերի հայտարարություն
  • «Արցախը երբեք հայկական չի եղել» - Փաշինյանը Սյունիքում նախընտրական հանրահավաքի ժամանակ բղավել է, որ
  • «Արցախը երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք թողել»
  • «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում» - 2026 թվականի մարտի 19-ին կառավարության նիստից հետո արված հայտարարություն
  • «Արցախի հարցը տարիներ շարունակ օգտագործվել է Հայաստանի դեմ որպես վզկապ» - Արցախի անկումից հետո արած հայտարարությունը
  • «Մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու» (2026 թ. մարտի 25, ԱԺ-ում)
  • «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար» (2026 թ. մայիս, Կոռնիձոր)
  • «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել» (2025 թ. ապրիլի 17, ԱԺ-ում)
  • «Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտային կետեր, դու ավելի կախված ես դառնում նրանից, ով ուզում է լինի» (2026 թ. մարտի 25, ԱԺ-ում)
  • «Անկախության հռչակագրի, ծովից ծով Հայաստանի խոսույթից պիտի հրաժարվենք» (2026 թ. ապրիլի 21)
  • «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել» - Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպում
  • «Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել» - Շվեյցարիայում
  • «Չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա» - 2026 թվականի ապրիլի 23
  • «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր» - 2026 թվականի ապրիլի 23-ի ուղերձը
  • «Ես, խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասի» (2025 թ. հունվար)
  • «Հայաստանի իշխանությունները որոշել են նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը հեռացնել սահմանային անցակետերի կնիքներից, որ վտանգավոր մեսիջներ չուղարկեն հարևան երկրներին» (2025 թ.)
  • «Երբ երեխաների հետ հանդիպում եմ, հարցնում եմ՝ ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում է՝ Արարատը: Հակառակ կողմից Թուրքիայում նայում և ասում են, որ դա Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում» (2025 թ. հունվար)
  • «Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից» - 2025 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովում
  • «Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք հետևյալը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են» - 2025 թվականի հոկտեմբերի 15
  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործվում է որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի կողմից ՀՀ անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ» - 2026 թվականի հունվարի 4
  • «Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է» (2024 թ. հուլիս)
  • «Ընթերցեցի Հայոց պատմության դասագիրքը, պետք է վերանվանվի Հայաստանի պատմություն» (2024 թ.)