«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Հասմիկ Հարությունյան. Աննա Հակոբյանի թատրոնի մի քանի մակարդակի խարդախությունը

Հասմիկ Հարությունյան. Աննա Հակոբյանի թատրոնի մի քանի մակարդակի խարդախությունը

Աննա Հակոբյանի մայմունության մեջ մի քանի մակարդակի խարդախություն կա։

1. «Վարչապետի տիկինը» երբեք վարչապետի տիկինը չի եղել։ Քավ լիցի, ես չեմ դատապարտում որևէ կացութաձև, եթե այն ուրիշներին վնաս չի պատճառում։ Բայց տարրական պարկեշտությունը պահանջում էր առնվազն զուգընկերոջ հետ չճամփորդել՝ հատկապես աշխատանքային կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Եվ, մանավանդ «բաժանություն» բեմադրությունից հետո, չներկայանալ որպես «վարչապետի տիկին»։'

2. Այս կինը բաժանված է կամ ամուսնացած ու պաշտոնական անձ՝ նայած պահի պատեհության։

3. Ոչ թե սպառնալիքներ են հնչել, ոչ թե վտանգավոր ինչ-որ բաներ է նկատել, այլ «զգում» է։ Եվ գլխավոր դատախազությունը գործ է հարուցում՝ հիմնվելով այս կնոջ զգացողության վրա։ Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ սպանությունների, կրակոցների և ծեծուջարդերի առիթներով գործեր չեն հարուցվում, հարուցվածներն էլ կոծկվում-գնում են։

4. Եթե «Սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել», դատախազությո՞ւնն ինչու է գործ հարուցում. բա թող միմյանց օգնեն։

5. Իսկ այս թատրոնի մեջ ամենակարևորն այն է, որ, հենվելով այս զույգի նենգ ու գլխակեր բնույթի վրա, սրանք, նվաստիս կարծիքով, ծրագրել են արդեն ոչ միայն մեծահարուստների ու ընդդիմության ղեկավարների, այլև հասարակ ժողովրդի շուրջկալներ։ Քեզ չե՞ս կոտորում  «նիկոլ վարչապետ» գոռալով, ուրեմն կարող ես դո’ւ լինել նրա կամ նրանց սպառնալիքի զգացողության պատճառներից մեկը։ Նրանք, ախր, «զգում» են։ Եթե զգում են, ապա պետք է բանտարկել։

Հասմիկ Հարությունյան