«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը

ՏՈՆ ԾՆՆԴՅԱՆ Ս. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Այսօր մեծագույն ուրախություն է յուրաքանչյուր քրիստոնյայի և Քրիստոսի եկեղեցու համար:

Այսօր, ինչպես մենք մեր ծնողներին, մեր զավակներին պետք է շնորհավորենք իրենց ծննդյան առիթով, միմյանց էլ պետք է շնորհավորենք Սուրբ Կույսի ծննդյան տարեդարձի առիթով: Որովհետև, Սուրբ Կույսը դարձավ այն ճանապարհը, որ տանում է դեպի Աստված, Սուրբ Կույսը վերացրեց մարդկային անեծքը, որը կնոջ միջոցով մտավ և կնոջ միջոցով էլ մաքրվեց:
Սուրբ Կույսը դարձավ օրինակը ճշմարիտ աստվածապաշտության, խոնարհության և աստվածային կամքին հնազանդվելու մեծագույն տիպար:

Այսօր մեր կյանքում մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք։ Այսօր մեր կյանքում շատ են տարատեսակ գայթակղություններն ու փորձությունները: Մեր ավանդական, ազգային, քրիստոնեական հիմքերով ստեղծված ընտանիքը վտանգված է, որի մեջ ամենակարևոր դերն ունի կինը`մայրը։

Դարեր շարունակ հայ կնոջ համար օրինակ է եղել Սուրբ Կույսը որպես կնոջ, մոր աստվածահաճո քրիստոնյա անձի իրական և կրկնելի օրինակ։

Սակայն, մենք տեսնում ենք հակառակը մեր շրջապատում, տեսնում ենք, թե ինչպես խեղաթյուրվում են ընտանեկան, ազգային, ավանդական արժեքները, ինչպես են փորձում խլել հայ կնոջ իրական դերն ու կերպարը մեր ընտանիքից, մեր ազգից, մեր մշակույթից։

Թերևս մտածելու առիթ և տեղիք է տալիս այս ամենը, որովհետև ենթադրելի է, որ մեր մեջ կորցրել ենք Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի իրական կերպարի ներկայությունը։

Գնդերեց Տեր Պսակ Քահանա Մկրտչյան, 08.09.2022թ.:

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: