«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում: Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս`որոշ ժամանակ վանքում մնալուց հետո, հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ: