Օրացույց
Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
- Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, և իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելություն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-29, 2023-10-05, 2024-10-03, 2025-10-02, 2026-10-01, 2027-09-30, 2028-10-05, 2029-10-04, 2030-10-03:
Читать на русском