«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է. Երկրորդ Ծաղկազարդ

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է. Երկրորդ Ծաղկազարդ

Երկրորդ Ծաղկազարդ

Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:

: