Կարեվոր
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ժամը 12-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։
Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:
Նշենք, որ երեկ ժամը 22։00-ի դրությամբ Արցախից ՀՀ ժամանած անձանց թիվը 98 929 էր։
«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- նշում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։