«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Հայաստան-Իրան ՌՀԶԿՀ և ՀԱԿ կուսակցության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը. (տեսանյութ)

Հայաստան-Իրան ՌՀԶԿՀ և ՀԱԿ կուսակցության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը. (տեսանյութ)

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Այն ստորագրեցին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ու «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին։

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ ասուլիս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Լեւոն Զուրաբյան.  «Իրանի հետ պատմական մշակութային, տնտեսական եւ քաղաքական հարաբերություններն, առանց չափազանցության, հազարավոր տարիների ընթացք ունեն։ Հայ եւ իրանցի ժողովուրդները ոչ միայն բարեկամական, այլ նաեւ եղբայրական ժողովուրդներ են։ Անկախությունից ի վեր՝ Իրանը բավականին մեծ դեր է խաղացել Հայաստանի անկախության ամրապնդմանը նպաստելու գործում։ Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում ի սկզբանե եղել է շատ հավասարակշռված՝ Իրանը ձգտել է հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելուն։ Եվ Իրանն ամեն ինչ արել է, որպեսզի խաղաղարար դեր խաղա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրանն ուղղակի փայփայում է հայ փոքրամասնությանը՝ ստեղծելով հայերի համար արտակարգ լավ պայմաններ՝ հարգելով նրանց իրավունքներն ու ինքնությունը»,- ասաց Զուրաբյանը։

Փույա Հոսսեինի. «Իրանը 15 հարեւան ունի, եւ ամենավստահելի հարեւանը միշտ Հայաստանն է եղել։ Մենք հազարամյա բարեկամներ ենք եղել։ Մենք տեսնում ենք` հիմա Իրանի շրջապատում ինչ է կատարվում, բոլոր հարեւանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին ու Իրանի դեմ գործողություններ են արել։ Տարիներ շարունակ միակ երկիրը, որն ամենավստահելի բարեկամ է եղել, դա Հայաստանն է»,- «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին։

Նա նշեց, որ աշխարհում միջանցքների պատերազմ է՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հարավային Կովկաս, մինչեւ Միջին Ասիա։ «Էներգետիկ պատերազմներ են, միջանցքների պատերազմներ։ Բոլորը պայքարում են, որ այդ միջանցքներն իրենց տարածքներով անցնեն եւ շրջանցեն թշնամի եւ մրցակից երկրներիn։ Դրա համար մեր երկու երկրների դերն այս տարածաշրջանում շատ կարեւոր է այս ժամանակաշրջանում։ Մենք ունենք «Հյուսիս-հարավ» ճանապարհը, Պարսից ծոց-Սեւ ծով ծրագիրը։ Մենք կողք-կողքի հարեւան ենք, բայց չունենք երկաթուղային կապ, եւ դա բացասական ազդեցություն է ունեցել մեր երկու երկրների գեոպոլիտիկ դերի վրա։ Եթե այդ երկաթգիծը կառուցվի, դա ռազմավարական նշանակություն կունենա մեր երկու երկրների համար։ Մենք պետք է էներգետիկ միջանցքներով կարողանանք մեծացնել մեր երկու երկրների գեոպոլիտիկ դերը եւ պետք է կամուրջ ծառայենք Եվրոպայից Ասիա կապի համար»,- ասաց նա։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ամբողջական արարողությունը և ասուլիսը ՝  «Առավոտ»-ի տեսանյութում: