«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով 40 մարդ է հոսպիտալացվել

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով 40 մարդ է հոսպիտալացվել

Հայաստանում կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել։ Նրանցից 26-ը դուրս է գրվել (դուրսգրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Այս պահի դրությամբ նրանցից ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուսային վարակ չեն հայտնաբերել։ Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ  դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր:

Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ: