«  Ապրիլ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը չի սահմանափակի»

«Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը չի սահմանափակի»

Հայաստանում այլեւս գրաքննություն չկա։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, այժմ մամուլը երկրում ազատ է, «ինչպես երբեք»։

«Մեզ մոտ (նախկինում) միշտ հեռուստատեսությունում կոնկրետ գրաքննություն է եղել․․․, եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, միեւնույն է, բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ»,- պարզաբանել է Փաշինյանը։

«Այժմ մեզ մոտ ընդհանրապես ոչ մի գրաքննություն չկա։ Ոչ մի»,- ընդգծել է նա։

Նրա խոսքերով, երկրում նաեւ չեն պատրաստվում սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ «Երբեմն ես նկատում եմ, որ սոցցանցերում նման քննարկումներ կան, նրանք ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում։ Եւ եթե նրանք (հեռուստաալիքները-РБК) հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է այդ իրավիճակի հետ մի բան անել»,- ասել է վարչապետը։

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, սահմանափակումներ ռուսական TV-ի հանդեպ չեն լինի։ «Ոչ, ոչ մի»ասել է նա՝ պատասխանելով թղթակցի հարցին։