«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայաստանում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 1991-ին

Հայաստանում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 1991-ին

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում գրանցված մասնակցության 48,63% ցուցանիշն ամենացածրն է 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշներից:

«Արմենպրես»-ն առանձնացրել է համապետական ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշները:

Ամենաբարձր ցուցանիշ- Անկախության հանրաքվե՝ 1991 թ(95.5%)

Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 1991թ. Անկախության հանրաքվեում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 0.5%-ը չմասնակցեց հանրաքվեին, իսկ մասնակցած 95.5% քաղաքացիների 99,51%-ը կամ 2 մլն 42 հազար 627-ն իրենց քվեով հիմնադրեցին Հայաստանի 3-րդ Հանրապետությունը:

Նախագահի ընտրության- ամենաբարձր ցուցանիշ` 1991 թ. (74%) 

Հայաստանի 3-րդ Հանրապետության նախագահի ընտրությունների շարքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը նույնպես գրանցվել է 1991թ.։ Ընտրություններին արձանագրվել է քաղաքացիների 74% մասնակցություն, իսկ նրանց 83%-ը կամ 1 մլն 260 հազար 14-ը իրենց վստահության քվեով ՀՀ առաջին նախագահ ընտրեցին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Սահմանադրական հանրաքվեամենաբարձր ցուցանիշ` 2005 թ(65.34%)

ՀՀ Սահմանադրական հանրաքվեների շարքում ամենաբարձր մասնակցությունը եղել է 2005 թ.: Այդ տարի Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպված հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 317 հազար 462 քաղաքացիներից 1 մլն 514 հազար 307-ը կամ 65.34%-ը:

ՀՀ ԱԺ ընտրություններ- ամենաբարձր ցուցանիշ` 2012 թ. (62.34%)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների պատմության ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է ԱԺ 5-րդ գումարման ընտրությունների ընթացքում: 2012թ. ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 522 հազար 906 քաղաքացիներից խորհրդարանի ձևավորմանն իրենց մասնակցությունն են ունեցել 1 մլն 572 հազար 858-ը կամ 62.34%-ը:

Համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության թվերը

1995 թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.6%-ը, 1999 թ. Ազգային ժողովի ընտրություններին` 51.74%-ը, 2003 թ. Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլին` 63.15%-ը, 2-րդ փուլին` 68.44%-ը, 2003 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին`52.70%-ը, 2003 թ. ՀՀ Սահմանադրական հանրաքվեին 51.96%-ը, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններ- 60.18%-ը, 2015 թ. Սահմանադրական հանրաքվեին` 50,74%-ը, իսկ 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.87%-ը:

Ամենացածր ցուցանիշ- ԱԺ արտահերթ ընտրություններ` 2018 թ. (48.63%)

Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշների մեջ ստորին հորիզոնականում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են: 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում