Հայաստանը Արցախի անվանգության միակ երաշխավորն է
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունեն՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- ասաց Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից տրված քվեներով ստացած մանդատը թույլ է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- հավելեց նա: