Տարածաշրջան
Հայաստանը և Իրանը հուշագրեր են ստորագրել
Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման երկու հուշագիր, տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Փաստաթղթերը ստորագրվել են Իրանի Չափորոշիչների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի եւ Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ինչպես նաեւ Իրանի Ազատ արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի և Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջեւ։