Հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել. Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակ է (լրացված)
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
«Հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Լրացված.
Ըստ տեղեկությունների՝ Արցախում` Շուշիի մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է փոխհրաձգություն։
Հայկական Telegram ալիքները գրում են, որ զոհվածի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները։
ԱՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն` պատճառը հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպն է։
Լրացված.
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը»,–նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: