Արցախ
Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում երեկ՝ օգոստոսի 21-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։