Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում: