Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ ԱԻՊԾ-ի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: