«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Հերթական մահվան դեպքը ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. shamshyan.com

Հերթական մահվան դեպքը ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։

Կայքի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Շամշյանի տեղեկություններով մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։

Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։