Պաշտոնական
ՀՀ կառավարության նիստը (ուղիղ)
ՀՀ Կառավարության նիստը ուղիղ հեռարձակմամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:
Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս գտնվում է արձակուրդում:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը հավանություն տալու մասին,
- «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին: