Պաշտոնական
ՀՀ ՊՆ. Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Տոնոյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այն պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների հարցերով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև: