«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

ՀՀ ՊՆ. Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այս մասին հայտնում են ՊՆ–ից։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Այսօր՝ Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: