Բանակ
ՀՀ ԶՈւ. Զինծառայող է զոհվել
ՀՀ զինված ուժերի զորամասներից մեկում փետրվարի 11-ին զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18.10.1985թ.:
Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- նշում է Հովհաննիսյանը։