ՀԺՄ-ի նախագահն այցելել է ՀՀ Հիմնադիր նախագահին
Այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այցելել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության նկատմամբ ցուցաբերած աջակցության առիթով իր շնորհակալությունը հայտնելու նպատակով։
ՀՀ Առաջին նախագահի գրասենյակ
2026 թվականի նոյեմբերի 19-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով Ազգային ժողովում նրա օգտագործած բառապաշարն ու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքները։ Ի պատասխան՝ Փաշինյանը ուղիղ եթերում մի քանի անգամ «եղկելի» է անվանել լրագրողին՝ մեղադրելով նրան և մի շարք քաղաքական ուժերին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու մեջ։
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Փաշինյանը «պատերազմ է հայտարարել լրագրողներին» և կոչ է արել միջազգային կառույցներին հրապարակային գնահատական տալ նրա վարքագծին։
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ քննադատելով Փաշինյանի հայհոյախառն խոսույթն ու պահվածքը։ Նա նշել է, որ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկությամբ և շնորհավորել է միությանը հայտարարության կապակցությամբ։
«...Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա...», նշել է ՀՀ հիմնադիր նախագահը:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հանդես է եկել հայտարարությամբ՝ միանալով Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ/UJA) դատապարտել է ՀՀ վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին:


