«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


EFJ. «Լրագրողին վիրավորելը հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա». Հայտարարություն

EFJ. «Լրագրողին վիրավորելը հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա». Հայտարարություն

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հանդես է եկել հայտարարությամբ՝ միանալով Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ/UJA) և դատապարտելով ՀՀ վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին

Նոյեմբերի 20-ին հրապարակված հայտարարության մեջ EFJ-ն կրկնել է ՀԺՄ-ի կոչը՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ դադարեցնել թշնամական հռետորաբանությունը, զսպվածություն ցուցաբերել և հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքը նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս չեն կիսում իշխանության տեսակետները:

«Լրագրողին վիրավորելը հարձակում է ոչ միայն մեկ անձի, այլև խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում՝ հարգելու լրագրողներին և նրանց մասնագիտական գործունեությունը», հայտարարել է EFJ  նախագահ Մայա Սևերը։ 

Հիշեցնենք. 2026 թվականի նոյեմբերի 19-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով Ազգային ժողովում նրա օգտագործած բառապաշարն ու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքները։ Ի պատասխան՝  Փաշինյանը ուղիղ եթերում մի քանի անգամ «եղկելի» է անվանել լրագրողին՝ մեղադրելով նրան և մի շարք քաղաքական ուժերին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Փաշինյանը «պատերազմ է հայտարարել լրագրողներին» և կոչ է արել միջազգային կառույցներին հրապարակային գնահատական տալ նրա վարքագծին։

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ քննադատելով Փաշինյանի հայհոյախառն խոսույթն ու պահվածքը։ Նա նշել է, որ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկությամբ և շնորհավորել է միությանը հայտարարության կապակցությամբ։

«...Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա...», նշել է ՀՀ հիմնադիր նախագահը:

Կիսվել Telegram-ում