Հոգևորականները և իրավապաշտպանը ընդդեմ հերթական ստի և զրպարտության
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում է Եկեղեցու անունը փոխելու ու այն Ուղղափառ անվանելու մեջ:
Իրականում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մասն է և աշխարհասփյուռ հայ ժողովրդի Մայր Եկեղեցին։ Հայոց Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին:
Այստեղ են ասում. չափդ ճանաչիր ու գործիդ մնա...Ի դեպ, կարդա հոգևորականների և իրավապաշտպանի գրառումները, պարոն Ալեքսանյան, «կրթվելը նորաձև է», չէ՞ )
ԸՆԴԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ
Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել՝ նկրտելով մոլորեցնել հավատավոր ժողովրդին եւ խժդժություններ հրահրել:
Եվ այս անգամ թեման՝ Հայոց Եկեղեցու անվանումն է:
Թող ամենքին, եւս առավել Հայոց Եկեղեցու պատմությանն ու վարդապետությանն անգետներին եւ միտումնավոր տգիտացյալներին, հայտնի ու լսելի լինեն մեր Սուրբ Եկեղեցու անզուգական աստվածաբան եւ պատմաբան երանաշնորհ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կոթողային աշխատության տիտղոսաթերթի խորագիրը եւ այդ գիտական գործի «Նախագիտելիք»-ի հետեւյալ տողերը:
Տակավին շա՜տ այլ վկայություններ կան, որոնք կարող են խորտակել այս հերթական եղկելի սուտն ու զրպարտությունը, սակայն Օրմանյանական այս, հիրավի, հուժկու «ապտակը» լիովին բավարար է ընդդեմ Հայոց Եկեղեցու ասպատակածներին:
Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը՝ ընդմիշտ զարնվելով Հայաստանյայց Ընդհանրական Առաքելական Ուղղափառ եւ Սուրբ Եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին:
--------------------
Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին։
Օր չկայ որ յիմարաբանութեանց չհանդիպենք ՔՊ կոչուած ազգաքանդ որջի կողմից։ Իսկ այս անգամ քանի որ նրանցից ոմանք սիրում են պատմաբան-աստուածաբան ձեւացնել՝ ահա ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան կոչեցեալը որ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կարգալոյծ Արման Սարոյանի (նախկին եպիսկոպոս) հայտարարությանն ու գրել հետեւեալը.
«Գևորգ Սրբազանը պատմում է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի անունը իր հրամանով դարձրել է «Հայ Առաքելական ՈՒՂՂԱՓԱՌ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմ»։
Ի՞նչ է սա, եթե ոչ մեր Եկեղեցին ձուլելու փորձ։
Ի՞նչ է սա, եթե ոչ մեր ինքնության դեմ արշավ։
Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիրավչություն։
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես։ Դու ո՞վ ես։
Այս չեկիստները մեր Եկեղեցու ու մեր ինքնության թշնամին են։ Սատարում ես Կտրիճին, ուրեմն սատարում ես մեր Եկեղեցու ձուլումը»։
Գրաբարով գրեմ իր մասին որ հասկանայ.. Ո՜ յիմարաբանութիւն ի բնդեռակոյտ պոռչտկացող բերանէ բոհբոհացող, յագարակի անպատկառ գրդնացողէն, զի ոչ իսկ ուսեալ է յանկուտի (ծակ) եւ խարեալ թրքաստրուկ մտաւ իւր, զի զվլվլուկի հաւարն տայր զքենկեվիզ գլխիւ, եւ զդոյզն առիթ ոչ առնէր ուսանելու յաղագս Եկեղեցւոյս Հայաստանեայց Սրբոյն՝ նախքան բացցելոյն զկնճավարի բերանն իւրոյ։
Այսինքն՝ եթէ հաստ գլխովդ Ազգային Ժողովում նստած, գործ ու բան չունեն իշխանութեան մէջ, բացի աշխարհիկ դարձած կիսատգէտ ու ստախօս մարդու մի ասածի վրայ վրայ պատմութիւն սարքել եւ Եկեղեցւոյս գլխին աստուածաբան խաղալ անպատկառ բերնով, ես կը պատասխանեմ նման ծակ գլխով դատարկապորտին։
Եւ, վատագն ալեքսանի օղլու՝ մանաւանդ քանի որ անպատկառ, յիմար, չտեղեկացուած եւ ստախօս բերանդ բացած հայհոյում ես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օծեալ գահակալ՝ Վեհափառ Հայրապետին, ես էլ ստիպուած եմ քահանայական ՈՒԺԵՂ եւ կրթարար «սիլլա» ապտակը իջեցնել յետամնաց, պոռոտախօս, լակոտադէմ քթիդ-բերնիդ, որովհետեւ որեւէ Հայ քահանայի համար՝ թուրքից տարբերութիւն չունես։
ՆԱԽ՝ այսօրուան օրով՝ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու ամբողջ անդաստանի մէջ գոյութիւն չունի «Գեւորգ եպս. Սարոյեան» կոչուած որեւէ անձ, այլ կայ ՆԱԽԿԻՆ հոգեւորական որը ԵԿԵՂԵՑՈՒ աչքին եւ օրէնքով կոչւում է Արման Սարոյեան։ Ոչ աւել եւ ոչ պակաս, որքան որ խանչիւնդ բարձրացնես մի քանի ֆէյք կամ յիմարաբան անգիտութեան մարմնացում ուրախացնելու համար՝ միեւնոյնն է, նա աշխարհական է ճիշդ քո՝ եւ նիկոլիդ պէս։
ԵՐԿՐՈՐԴ. լաչառ փողոցային կնոջ մը պէս հաւար փրցնելու, եւ ապուշութիւններդ գրելու փոխարէն, լաւ կը լինէր որ տգէտ գլուխդ զարգացնէիր, փոխանակ ՈՒՂՂԱՓԱՌ բառից մի քանի հիւանդութիւն ձեռք ձգելուց առաջ։
Այս մասին Արմանդ քեզ ստել է. որովհետեւ չկայ որեւէ տեղ, ոչ Էջմիածնի պաշտօնական օրացոյցում, ոչ Ս. Եկեղեցւոյս պաշտօնական կայքէջերում, եւ ոչ մի այլ տեղ՝ որ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմի իր մէջ ունի «Ուղղափառ» կցորդը։ Ահա իր նկարագրականը։
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1966-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով՝ Նոր Նախիջևանի, Հս. Կովկասի և Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորման հիման վրա (տես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ, Աստրախանի թեմ): Առաջնորդանիստը՝ Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցի:
ԵՐՐՈՐԴ նոյնիսկ եթէ լինէր՝ տգէտ ուղեղիդ պատմեմ որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դաւանութեամբ ՈՒՂՂԱՓԱՌ Է։ Պատկանում է Արեւելքի ՈՒՂՂԱՓԱՌ եկեղեցիների շարքին, որոնք են՝ Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալաբար, Եթովպիական Թեվահետո եւ Էրիթրէական ուղղափառ եկեղեցիների շարքին, Ս. Առաքեալների օրերից սկսած... տգէտ։
ՉՈՐՈՐԴ, որպէսզի քո եւ խմբակցութեանդ բարբաջող յիմարաբան ուղեղները աւելի լուսաբանուեն, գնա ու գտիր ժամագրքին մէջ քանի անգամ «ՈՒՂՂԱՓԱՌ» բառը կայ մեր Եկեղեցին նկարագրող եւ բնորոշող որպէս դաւանակիր..։
Օ մոռացայ, դուք միայն հայհոյանք ու անէծք գրել գիտէք... լաւ, լաւ, արի դասդ տամ որ յիմար բերանդ փակես։
1. Սկսած հրաժարումից երբ հրաժարւում ենք սատանայից եւ իր ԲՈԼՈՐ գործակալներից (սկսած նիկոլիցդ)։
ՀՐԱԺԱՐՈՒՄՆ - «եւ սկսանի զդաւանութիւն ՈՒՂՂԱՓԱՌ հաւատոյ»։
2. Քարոզ` Կիւրակամտից, Կիւրակէից եւ Յինանց. - Ասասցուք ամենեքեան միաբանութեամբ` Տէ'ր, ողորմեա': … …. «Վասն ամենայն սուրբ եւ ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսաց զՏէր աղա:»
(Այո, աղօթքը ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ եւ քոյր ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսների մասին է, որի մասին բան չգիտես էշ բերանդ բացելուց առաջ)։
3. Առաքեալների, մարգարէների, հայրապետների եւ վարդապետների տօնի աղօթքը. - «… … … Շնորհեա' մեզ, Տէ'ր, ըստ օրինակի նոցա կեալ, եւ զվախճանն մեր կնքեա' ՈՒՂՂԱՓԱՌ խոստովանութեամբ ի յոյս կենացն յաւիտենից: Զի եւ մեք արժանի եղիցուք մտանել յերկնային խորանսն լուսոյ եւ ժառանգել զպատրաստեալն ի սկզբանէ աշխարհի սրբոց քոց զարքայութիւնդ»...։
4. Քարոզ Ծննդեան եւ Աստուածածնի տօնին . - «Աստուածածի'ն, զքեզ խոստովանեալ երկրպագէ Եկեղեցի ՈՒՂՂԱՓԱՌԱՑ (այսինքն մենք՝ ՀԱՅԵՐՍ), քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայիլ ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս զանապականումն ի յարգանդի քում, որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս զմարդ զԱստուածն բոլորից` զմարմնացեալն առ ի քէն զանճառ զԲանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:»
5. Թագաւորաց Կոստանդիանոսի եւ Թէոդոսի.
«Որպէս յետ աստուածասէր թագաւորին Իսրայելի Եզեկիայ յարոյց Աստուած զՅովսիա, որ զամենայն կռապաշտութիւնսն ի բաց ընկէց, որպէս եւ զբարեպաշտն Կոստանդիանոս, որ զԱրիոսի զմոլումն խափանեաց, եւ զմեծն Թէոդոս յարոյց աստուածային նախանձուն վառեալ ընդդէմ այնոցիկ, որք զՍուրբ Հոգին հայհոյէին: Արդ, ո'վ աստուածարեալ եւ ՈՒՂՂԱՓԱՌ սուրբ թագաւոր, աղաչեա' զՏէր ի փրկել զմեզ ի մարդապաշտ հայհոյութենէ, զի եւ մեք տօնեսցուք զյիշատակս քո` խնդրելով ի Քրիստոսէ զհաշտութիւն եւ զմեծ զողորմութիւն:»
(Այո, գիտեմ որ հենց հիմա պիտի ասեն, որ Կոստանդիանոս եւ Թէոդոս «հայեր չեն եղել» «Օրթոտոքս յոյն կամ հռոմէացի են եղել» եւ նիկոլազանգուածին դա բացատրեն..)
Ուրեմն յաջորդը կարդա՛, ՏԳԷՏ...
6. Թագաւորաց Աբգարու եւ ՏՐԴԱՏԱՅ - «Որպէս յետ աստուածասէր թագաւորին Իսրայելի Եզեկիայ յարոյց Աստուած զՅովսիա, որ զամենայն կռապաշտութիւնսն հնոյ ժողովրդեանն ի բաց ընկէց, որպէս եւ ի նորումս յարոյց զանդրանիկն թագաւորաց զբարեպաշտն Աբգար, որ ի հեռաստանէ ծանեաւ զերկնաւոր թագաւորն զՔրիստոս եւ եղեւ քարոզ Աստուածութեան նորա ընդ ծագս տիեզերաց: Յետ նորին եւ զմեծն ՏՐԴԱՏ, որ իսպառ հալածեաց զդիւամոլ կռապաշտութիւնսն յաշխարհէս Հայաստանեայց եւ զարդարեաց ճշմարիտ եւ ՈՒՂՂԱՓԱՌ հաւատով: Արդ, ո'վ աստուածարեալ եւ բարեպաշտ սուրբ թագաւոր, աղաչեա' զՏէր ի փրկել զմեզ յանօրէն բռնաւորաց, զի եւ մեք, տօնելով զյիշատակս քո, խնդրեսցուք ի Քրիստոսէ զխաղաղութիւն եւ զմեծ զողորմութիւն:»
7. Եւ քանի դու եւ քո տիպերը ոչ Եկեղեցի գնացող են, ոչ իսկ Եկեղեցուց բան հասկացող կամ իմացող՝ ու ձեր թուրքի բերանները երկու մեթր բացած հաչում էք, ահա ամէն Կիրակմուտի եւ Կիրակի օրերի քարոզը. -
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղա. (քրզ) Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ զՏէր աղաչեսցուք: Վասն ամենայն սուրբ եւ ՈՒՂՂԱՓԱՌ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ զՏէր աղա: Վասն հայրապետին մերոյ տեառն (այս անուն) կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին զՏէր աղա: Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ ամենայն ուխտի մանկանց Եկեղեցւոյ .. (իւր սարօքն)։
8. Վստահ եմ որ կեանքիդ մէջ Ներսէս Շնորհալի հայրապետի աղօթքը կարդացած չկաս։
«Պարգեւի'չ ողորմութեան, պարգեւեա' ինձ ՈՒՂՂԱՓԱՌ հաւատով եւ բարի գործով եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ, եւ ողոր.:»
9. Իսկ Սուրբ Պատարագի որ շէֆդ կամ դու մասնակցում էք չէք նկատել ու չէք նկատելու, կարող է յանկարծ «չեկիստական» համար նկատէք հետեւեալ բաժինները եւ Պատարագից հեռացնել տաք ձեր թուրքի ուղեղներով.. -
Սարկաւագ - «Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց եւ ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ՈՒՂՂԱՓԱՌ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ (այսինքն խորանում գտնուող ամէն սարկաւագ) եւ ամենայն սրբոց եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչե՜մք:»
Նաեւ Սուրբ Պատարագէն.
(սրկ) «Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք քեզ, Տէ'ր Աստուած մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս. զի զսա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգեւեսցես: Սովաւ շնորհեա զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ եկեղեցւոյ եւ ամենայն ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն հայոց` տեառն տեառն ԳԱՐԵԳՆԻ սրբազնագոյն կաթողիկոսին ..։»
Դեռ շատ բաժիններ կան, բայց այքանը բաւ է ցոյց տալու ձեր խակութիւնը, անպատկառ ու յիմար լեզուները, Հայոց Եկեղեցու մասին բացարձակ անգիտութիւնն ու ստերը։
Հարցրեցիր մեծ բերնովդ ու յիմար քթովդ թէ մենք «ո՞վ ենք»։ Մենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ենք։ Դո՛ւ Ո՞Վ ԵՍ... (ժողովուրդը ածականդ գիտի)։ Դրա համար էլ ստացար ուժեղ պատասխանս բոպիկ միտքդ ցուցադրող։
Դուք դարերով հեռու էք ամէն սրբութիւնից, գիտութիւնից, հայութիւնից եւ մարդկութիւնից։ Ողբալի էք որովհետեւ ձեր իշխանութեան օրօք ամբողջ երկիրը հասցրեցիք ամենաողբալի, խեղճ ու բաժան բաժան վիճակին, երբ թոշակառուներից կողոպտած ձեր պարգեւավճարներով աւելիով էք հեռանում մարդկութիւնից, բոպիկանում է ձեր միտքը, եւ ամբողջ երկրի աղքատների սեղաններին թողնում էք փշրանքներ, սոված երեխաներ, անտունի մարդիկ եւ կործանած երկիր թշնամիների ողորմութեան տակ, որպէս ստի «խաղաղութիւն», որը տեւելու է մինչեւ ընտրութիւնների օրը։
------------------------------
ՈւՂԱՓԱՌՈւԹՅՈւՆՆ ՈւՐԱՑՈՂԸ
«Բարենորոգիչնե՛ր» և նրանց հարածնե՛ր, ձեզանից մեկն.
- ով վերջապես կարգալույծ է արվել,
- ով կորցնելով մարդկային բարոյականության վերջին փշրանքներն ապստամբել է Մայր Եկեղեցու վրա և ուրացել մեր հավատի ակունքները,
- ով զավթել է առաջնորդարանն ու Մայր Աթոռի սեփական գույքը,
- ով անձամբ ասպատակել է Մայր Տաճարի վրա,
- ով երկար տարիներ եպիսկոպոս, Գևորգյան ճեմարանի տեսուչ լինելով հանդերձ տեղյակ չէ (կամ միտումնավոր հանդգնում է կեղծել), որ մեր Առաքելական եկեղեցին նաև ՈւՂՂԱՓԱՌ է:
Նրա պատկերացմամբ Ուղղափառ են քաղքեդոնականները, այնինչ մեր Եկեղեցին Արևելյան ՈւՂՂԱՓԱՌ Եկեղեցիների ընտանիքին է պատկանում:
Մենք ՈւՂՂԱՓԱՌ ենք, քանի որ մեր դավանանքը ու վարդապետությունն ուղղափառ են, իսկ Առաքելական ենք, քանի որ մեր Եկեղեցի հիմնվել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, ովքեր էլ ձեռնադրել են հայ առաջին եպիսկոպոսներին ու երեցներին:
Հայաստանում քրիստոնեությունը 301 թվականին հանկարծակի «չի հայտնվել», ինչպես ձեզանից ոմանք կարծում են, այլ եղել է առաքյալների ձեռնադրած եպիսկոպոսների շարունակական շղթայական կապի և ՏԻՐԱՆՎԵՐ վարքի արդյունքը, ովքեր պահպանեցին ՈւՂՂԱՓԱՌ հավատքը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ հալածանքների ժամանակ։
Իսկապե՞ս չեք պատկերացնում, որ ձեզ պարտադրված ծրագիրը ոչ թե Եկեղեցու խնդիրները լուծելն է, այլ Կաթողիկոսին գահընկեց անելուց հետո նվիրապետական համակարգի կազմաքանդումը, ՈւՂՂԱՓԱՌՈւԹՅՈւՆԻՑ հրաժարումը, Եկեղեցու աշխարհիկացումը, ինքնակառավարման մեխանիզմների չեղարկումը, օտարածին ուսմունքների ներմուծումը և այլն: Միթե՞ դա դուք չեք տեսնում ձեր եպիսկոպոսական և քահանայական բարձրությունից, թե՞ միտումնավոր մոլորեցնում եք մարդկանց:
Միգուցե պարզաբանե՞ք այս հարցերը, թե՞ զինված ուժերում հոգևոր սպասավորության դադարեցման պարագային պես դարձյալ պետք է լռեք:
----------------------------
քպ-ական մի մեծավոր ուսապարկ վիրավորանքի, զրպարտության ու լուտանքի հերթական չափաբաժինն է թափել Վեհափառ Հայրապետի վրա՝ նրան մեղադրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իբր «անվանափոխելու» մտադրության մեջ։ Իբր թեմերից մեկի անվանման մեջ Վեհափառն ավելացրել է «ուղղափառ» բառը, և նշված քպ-ականը դա ներկայացնում է որպես մեր Մայր Եկեղեցին օտար եկեղեցուն ձուլելու նշան։
Այս չարափառ տգիտությունը որոշակի տարածում ունի, ուստի հարկ համարեցի որոշ թեզեր շարադրել։
1) Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող»։ Հակառակ պնդումը հերձված է։
2) Մենք առօրյա խոսքում հաճախ «ուղղափառ» ենք անվանում արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին (Ռուս Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Սերբ Ուղղափառ և այլն), բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանով մենք ժխտում ենք մե՛ր ուղղափառությունը։
3) Անգլերենում արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին գիտականորեն անվանում են Eastern Orthodox, իսկ մեզ ու մյուս ոչ-քաղկեդոնականներին՝ Oriental Orthodox։ Ընդ որում, Orthodox նշանակում է «Ուղղափառ»։
4) Մեզ դավանակից ոչ-քաղկեդոնական եկեղեցիներից գրեթե բոլորի պաշտոնական անվանման մեջ հենց «ուղղափառ» բառն է։ Օրինակ՝ Ղպտի Ուղղափառ Եկեղեցի։ Դրանով նրանք չեն ձուլվում ոչ մեկին։
5) «Առաքելական» անվանումը բնորոշ է միայն ու միայն Հայո՛ց Եկեղեցուն, թեև մենք լիարժեք ընդունում ենք թե՛ Լատին կաթոլիկ Եկեղեցու, թե՛ քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների և թե՛ ոչ-քաղկեդոնական մյուս եկեղեցիների «Առաքելական», այսինքն՝ առաքելահիմն լինելը։
6) Մեր Մայր Եկեղեցին վերջին 2 հարյուրամյակներում ընդունել է «Առաքելական» անվանումն այն պատճառով, որ որոշ օտարներ կասկածի տակ են դրել մեր Մայր Եկեղեցու առաքելահիմն լինելը՝ պնդելով, թե իբր այն հիմնադրվել է ոչ թե Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների կողմից 1-ին դարում, այլ Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։
7) Նշված օտարածին, կեղծ ու հակահայ թեզը նոր «շնչառություն» ստացավ հունվարի սկզբին՝ նշված ուսապարկի ղեկավարի հիմնած հերձվածի հռչակագրում։
Ու վերջում. ախր դու կիլոմետրերով հեռու ես էն աստվածաբանական վեճերից, որոնց արդյունք է Հայոց Եկեղեցու ներկայիս վարդապետությունը։ Աշխարհ էլ շուռ գա՝ մեր Սուրբ Եկեղեցու հայրերը չե՛ն հրաժարվի Սբ.Գրիգոր Լուսավորչի, Սբ.Հովհան Օձնեցու, Սբ.Ներսես Շնորհալու, Սբ.Գրիգոր Տաթևացու վարդապետությունից։ Դուք՝ դավաճաններըդ, հերի՛ք էղավ բոլորին ձեր արշինով չափեք։ Ախր մեր Մայր Եկեղեցու վեմը անսասան պահելու համար մենք դարեր ի վեր բյուրավոր նահատակներ ենք տվել։
Ամոթ է, մի բանից որ գլուխ չեք հանում՝ մի՛ խոսեք։


