«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ՀՔԱՎ իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով դիմել են Եվրոպական դատարան

ՀՔԱՎ իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով դիմել են Եվրոպական դատարան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։ Այս մասին  հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

«Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մարտական գործողությունների ժամանակ գերեվարված մեկ զինծառայողի գործով, որով ՄԻԵԴ-ը հրատապ միջով կիրառելու մասին որոշում է կայացրել։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ևս մեկ գործով գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ 44-օրյա պատերազմի գերու ընտանիքի անդամի վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ նա ամիսներ շարունակ ուսումնասիրել է ադրբեջանական կայքերում հրապարակվող տեսանյութերը՝ փնտրելով դրանում որդուն, ապա 2021 թ․  ապրիլի 12-ին Բաքվում «ցուցահանդես պուրակ» է բացվել, որտեղ առգրավված հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։ 

Խաղաղ պայմաններում գերի ընկած Ա.Ղ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով ևս ներկայացվել էր հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի հիման վրա 2020 թ. դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման ժամանակ ՀՀ վերադարձվեց նաև նա»,- նշված է հաղորդագրությունում։