«  Հունիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Հրաժարական են տվել Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամները

Հրաժարական են տվել Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամները

Մոլդովայում երեկ, հունիսի 26-ին հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի անդամները: Ազդարարված է Սահմանադրական դատարանը նոր դատավորներով համալրելու գործընթացի սկիզբը:

Նախագահ Իգոր Դոդոնը ողջունել է ՍԴ անդամների այս որոշումը:

«Ես ողջունում եմ Մոլդովայի Սահմանադրական դատարանի թեկուզև ուշացած այս որոշումը: Սա միակ խելամիտ լուծումն էր ստեղծված իրավիճակում: Դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները (Խորհրդարանը, Կառավարությունը և Մագիստրատների գերագույն խորհուրդը) պետք է հրատապ կարգով ձեռնամուխ լինեն Բարձր դատարանի դատավորների նշանակման գործընթացին: Նոր դատավորների նշանակումը հատկապես կարևոր խնդիր է պետության վերջին իրադարձությունների լույսի ներքո, նաև արտաքին գործընկերների առաջարկած տարբերակներից:

Այսպիսով, այս գործընթացի առանցքում պետք է լինեն բարեվարքության, մասնագիտական ձեռնհասության, անբասիր վարքի և, ամենակարևորը, անաչառության չափանիշները:

Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ Սահմանադրական դատարանի նոր կազմը կլինի անկախ, և կկատարի Սահմանադրության գերակայությունը երաշխավորելու իր վեհ առաքելությունը, կգործի Գերագույն օրենքի համաձայն և ԿԲԱՑԱՌԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ», - ասել է Մոլդովայի նախագահը:

Լուսինե Հակոբյանի ՖԲ էջից