«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հրանտ Մաթևոսյան. «Եվ ամեն պարտություն վերածես արհավիրքի՞»

Հրանտ Մաթևոսյան. «Եվ ամեն պարտություն վերածես արհավիրքի՞»

«... Բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։

Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս` 1000-ը խնայես, մի գյուղ տաս` 1000-ը պահպանելու համար։

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս։ Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի...»

Հրանտ Մաթևոսյան