Պաշտոնական
Հրազենային վիրավորում ստացած Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:Տեղեկությունը հայտնում են ՊՆ-ից:
Զոհված Դավիթ Վարդանյանը Նորապատ գյուղից էր, պատերազմի մասնակից.Դավիթը 2 ամսից զորացրվելու էր:
Երեկ՝ մայիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: