«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավոր ունենք

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավոր ունենք

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ-ի` զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: