«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ կատարվեց (տեսանյութ)

Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ կատարվեց (տեսանյութ)

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հունվարի 22–ին, սուրբ պատարագի ավարտից հետո  հոգեհանգստյան կարգ կկատարվyx` ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Հոգեհանգստյան կարգն Էջմիածնում կտնօրինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Էջմիածնի միաբանությունը կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։

Զոհված զինծառայողներն են.

1. Աբազյան Պավլիկ Վարդանի
2. Ասրյան Ռոստոմ Արտակի
3. Ավագյան Նարեկ Ռոբերտի
4. Բարսեղյան Գագիկ Արմանի
5. Գրիգորյան Հրաչյա Կարենի
6. Դավթյան Համլետ Սպարտակի
7. Դումիկյան Միշա Կարենի
8. Կիրակոսյան Հայկ Գաբրիելի
9. Կևորկով Սերգեյ Կարենի
10. Համբարչյան Մուշեղ Վահագնի
11. Ղարիբյան Տարոն Սեդրակի
12. Մանուկյան Արամ Արսենի
13. Մարտիրոսյան Գոռ Դավիթի
14. Ներսիսյան Վոլոդյա Մհերի
15. Սարգսյան Դավիթ Նորայրի: